Ճապոնացի դաշնակահար Չիկակո Կաջիման կատարում է Առնո Բաբաջանյանի «Անուրջներ» («Նոկտյուրն») ստեղծագործությունը։
Այդ մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը՝ նշելով, որ դաշնակահարը կատարումը նվիրում է Հայաստանին՝ որպես «Խաղաղության աղոթք»։