Սերժ Թանկյան. Մենք ամեն ինչ անում ենք, որ ողջ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հնարավոր է համարում ակտիվորեն շարունակել Արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան,նա հայտարարել է «Հայերն այսօր» նախագծին տված հարցազրույցում:

«Օտարերկրացիները պետք է իմանան, նրանք պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում այս օրերին Արցախում: Ադրբեջանցիները Թուրքիայի և վարձկանների հետ միասին հարձակվում են Արցախի վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ անընդհատ ռմբակոծվում են: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Մենք փորձում ենք մղել նրանց ճիշտ որոշումներ կայացնել, քննարկել իրենց կառավարության ներկայացուցիչների հետ, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ և, վերջապես, ճանաչել Արցախը որպես պետություն», - ասել է Սերժ Թանկյանը: