Ամեն օր կարելիս ցանկանում ենք, որ լինի պատերազմի վերջին օրը. իրանահայ կանայք գլխարկներ, շարֆեր ու «ժիլետներ» են գործում զինվորների համար

Արցախում Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված պատերազմից օրեր հետո իրանահայ կանայք, չլինելով մասնագիտությամբ դերձակներ, որոշեցին սահմանին կանգնած զինվորների համար տաք անթև բաճկոններ, գլխարկներ, շարֆեր կարել։ Արդեն 20 տարի Հայաստանում բնակվող կանայք 4 ընկերուհիներով որոշեցին իրենց միջոցներով ինչ-որ կերպ օգտակար լինել զինվորներին այս ծանր պահերին։

Սկսելով քիչ քանակությունից՝ այսօր կանայք հովանավորների միջոցով կարում են մեծ քանակությամբ անթև բաճկոններ, գլխարկներ ու շարֆեր, որը ծածկում է դեմքի մի մասը և պարանոցի հատվածը։ Իրանահայ կանայք ասում են՝ ամեն օր առավոտից, երբ գալիս են կարելու, մեկ ցանկություն ունեն, որ այդ օրը պատերազմի վերջին օրը լինի։

Տիկին Անիտան մեզ ներկայացրեց, թե ինչ կտորից են կարում բաճկոնները, որպեսզի ավելի տաք լինի, խոնավություն չպահպանի ու զինվորներին հարմար լինի։ Զինվորները անթև բաճկոնները կարող են հագնել շապիկի վրայից։ Գլխարկներն էլ կարում են այնպես, որ այն դնելիս չխանգարի սաղավարտին։

Մանրամասները՝ տեսանյութում: