«Մարդ պիտի կարողանա էնպես ապրել, որ իր Երկրի հողը դառնալուն արժանի լինի...»․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ի միկրոբլոգում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ես իհարկե վերջում կդառնամ հող: Բոլորի նման: Բայց հող դառնալուց հետո էլ երդվում եմ, թշնամուն հանգիստ չեմ տա, նրա ցանածը չեմ աճեցնի ու ծիլ չեմ տա ...

Իմ երկիրն ու ես` թեկուզ հող դառած, ծիլն էլ եմ էստեղ տալու, կյանքն էլ:

Ու էլի ուղիղ նայելու եմ արևի աչքերին ու էլի ապրեմ` ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ՈՒ ԻՄ ԱՐևԻ ՏԱԿ:

Իսկ թշնամուն տատասկ, անեծք ու թույն...

Մարդ պիտի կարողանա էնպես ապրել, որ իր Երկրի հողը դառնալուն արժանի լինի...

Քրիստոսի արյամբ, Տիրամոր արցունքով մաքրված, հավատքով ամրացած ու Հերոս- լույս տղերքի արյունով սրբացած մեր Երկրի հողը միշտ ծիլ է տալու և կյանք: էդքան բան!»։

#Աստծով