«Մի պահ թվաց՝ էլ հետ չենք գա». Կին հետախույզը եկել է տեսնի մեկամյա որդուն ու նորից վերադառնա առաջնագիծ

Արցախի հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նշում է, որ մեկ տարեկան երեխայի մայրը պատերազմի առաջին իսկ օրից որպես հատուկ հետախուզական ջոկատի հրամանատարի տեղակալ կռիվ է տվել թշնամու դեմ: «Երեխայից հեռու գտնվելն ամենադժվարն էր ինձ համար: Վայրկյան չկար, որ իր մասին չմտածեի, շատ էի կարոտում: Մի անգամ հեռախոսը տվեցին երեխային, որ ձայնը լսեմ, սկսեց լացել: Ավելի շատ նեղվեցի եւ սկսեցի էլ չզանգել: Առաջին հերթին մեր երեխաների համար ենք ամեն ինչ անում, որ իրենք վաղը պատերազմ չտեսնեն: Եթե մենք հիմա ոչ մի բան չանենք, վաղն ավելի վատ կլինի, քան այսօր»,-ասում է երիտասարդ կինը, որի ամուսնիը եւս առաջնագծում է:

Ոչ ինքը, ոչ էլ ամուսինը ներկա չեն եղել որդու առաջին տարեդարձին. «Երբ որ Ջաբրայիլում էինք, մի պահ թվաց, որ էլ հետ չենք գա: Ամեն «Գրադ»-ի խփելուց մտածում էինք, որ մեր կյանքի վերջին վայրկյանն է: Երբ ես ու ամուսինս մտանք տուն, երեխան մեզ չճանաչեց»,-նշում է կինը՝ հավելելով, որ երբեք իրենց կիսատ թողած գործն անավարտ չենք թողնի:

Աղբյուր՝ news.am