Աշխարհահռչակ հայ ջութակահարը հատված է ներկայացրել իր նոր՝ «Արցախ» ալբոմից

Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիկյանը հատված է ներկայացրել իր նոր ալբոմից, որը կոչվելու է «Արցախ»:

Իր նոր ստեղծագործության կատարմամբ՝ աշխարհահռչակ երաժիշտը մասնակցել է անցյալ շաբաթ տեղի ունեցած «Համերգ հանուն խաղաղության» բարեգործական առցանց համերգին: