Ջորջիո Արմանին ցույց է տալիս` ինչպես կարելի է էլեգանտ տեսք ունենալ առօրյայում՝ առանց ավելորդ ճոխությունների

Ով, եթե ոչ Ջորջիո Արմանին իմանա, թե ինչ է էլեգանտությունը։ Համարվում է, որ Արմանին ստեxծել է այն ոճը, որ սազում է իսկական կանանց՝ ամենօրյա հագուստ։

81-ամյա իտալացի մոդելավորողը կարծում է, որ կինը պետք է կրի հասարակ հագուստ՝ կարված բնական և որակյալ կտորից։

«Ոճի և նորաձևության միջև տարբերությունը որակն է»,- վստահեցնում է Արմանին։

Հարմար և ոճային հագուստն ամեն օրվա համար լավագույն զարդարանքն է կնոջ համար։ Հենց այդպիսին է նրա ստեղծած հագուստը։ Փափուկ կտորները, մինիմալիզմը նրա հավաքածուների մեջ ստեղծում են էլեգանտության պատկեր և համալրում դրանք կրող կանանց տպավորիչ տեսքը։

«Էլեգանտությունն այն կերպարի բանալին է, որը չի ենթարկվում ժամանակի ազդեցությանը, երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Ինձ համար ավելի կարևոր է ոճը, քան նորաձևության կարճաժամկետ արտահայտումները»։


Աշուն-ձմեռ նոր հավաքածուն հաստատում է այս խոսքերը։ Գովազդի դեմքերն այս անգամ 90-ականների մոդելներ են։ Ամբողջ հավաքածուն արված է նեյտրալ երանգների մեջ, ամբողջական տեսքն ապահովում է էլեգանտություն և կանացիություն։


«Ընտրեք նեյտրալ գույների կտորներ, առանց ավելորդ ճչացող վառ նախշերի, դրանք ձեզ ավելի երկար կծառայեն նորաձևության տեսանկյունից»,- խորհուրդ է տալիս Արմանին։

Արմանիի իսկական կախարդանքը վկայում է․ «Պետք չէ շատ կենտրոնանալ հագուստ ընտրելու վրա․ ամենաոճային մարդիկ այնպիսի տեսք ունեն, ասես ընդհանրապես ջանք չեն թափում իրենց արտաքին տեսքի վրա»։

Եվ իրոք, իր այս տեսակետով Ջորջիո Արմանիին հաջողվել է հեղաշրջել նորաձևության աշխարհը և մարդկանց պատկերացումները հագուստի մասին։ Նման բանի ունակ է միայն իսկական հանճարը։