Ինչպես արագ ազատվել կապտուկներից

Կապտուկներն ու այտույցները կարող են շատ երկար ժամանակ չապաքինվել, ինչը ոչ միայն ցավոտ է, այլև շատ տգեղ: Ժամանակի ընթացքում կապտուկը կարող նույնիսկ տարածվել ու էլ ավելի այտուցվել և միջոցներ չձեռնարկելու դեպքում ապաքինմանը պետք է շատ երկար սպասել:

Սակայն գոյություն ունեն ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն շատ ավելի արագ ազատվել կապտուկներից ու այտուցվածությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կապտուկների բուժման մի յուրահատուկ մեթոդ, որի շնորհիվ ընդամենը մի քանի օր անց վնասվածքի հետքն անգամ չի լինի:

Առավոտյան հարկավոր է վնասվածքի վրա արնիկայով կոմպրես դնել: Կոմպրեսի պատաստման համար հարկավոր է 1 թեյի գդալ լեռնային արնիկայի ծաղիկներին ավելացնել 2 բաժակ ջուր, 2 ժամ թրմել փակ տարրայի մեջ, այնուհետև քամել, ստացված թուրմով թրջված կտորը դնել կապտուկի վրա և թողնել 2 ժամ:

Կեսօրին անհրաժեշտ է կապտուկի վրա կաղամբի տերևներ դնել՝ այտուցվածությունը բուժելու համար: Հարկավոր է կաղամբի տերևների վրա եռման ջուր լցնել, մի փոքր թափ տալ այն, այնուհետև դնել վնասված հատվածին և թողնել 1 ժամ:

Բացի այդ, քնելուց առաջ հարկավոր է սպիրտով թրջված կտորը դնել կապտուկի վրա, վիրակապել և թողնել ամբողջ գիշեր:

Այս պարզ պրոցեդուրաները կօգնոն հնարավորինս արագ ազատվել ոչ միայն ցավից, այլև կապտուկներից ու այտուցվածությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին