9 սխալ մարզումներում, որոնք խանգարում են երազանքների մարմին ունենալ

Positive-ը ներկայացնում է 9 սխալ մարզումներում, որոնք խանգարում են երազանքների մարմինն ունենալ:

9. Երկարատև կարիդոմարզումներ

Չափազանց երկարատև կարիդոմարզումները կարող են բացասաբար ազդել սրտանոթային համակարգի վրա: Դրանցից պետք է հրաժարվել, բայց չափը չանցնեք:

8. Ցածր կալորիական դիետա

Պարունակում է ոչ մեծ քանակությամբ ճարպեր, իսկ մարզումների ժամանակ օրգանիզմին պետք են լիարժեք քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր: Սննդակարգում սաղմոն և ավոկադո ներառեք:

7. էլեկտրոլիտներով սպորտային ըմպելիքներ

Դրանք կարող են օրգանիզմին ավելի վնասել, քան օգտակար լինել: Հատկապես ինտենսիվ մարզումների ժամանակ կամ դրանցից հետո: Ուստի խուսափեք այդ ըմպելիքներից:

6. Խմելուց ամբողջովին հրաժարում մարզումների ընթացքում

Օրգազնիմը մարզումների ժամանակ ակտիվորեն հեղուկ է կորցնում: Ուստի պետք չէ այն զրկել ջրից: Դա կարող է վատ ինքնազգացողության հանգեցնել:

5. Բաժինների կալորիականության ավելացում

Սպորտով պարբերաբար զբաղվելը մարզումների ընդմիջումներին մի լավ ուտելու առիթ չէ: Պետք չէ չարաշահել կալորիաները:

4. Մարզում քաղցած կամ լիքը ստամոքսով

Այդ դեպքում մեծ է հնարավորությունը, որ չկարողանաք դրանք ավարտել հոգնածության և վատ ինքնազգացողության պատճառով: Օպտիմալ տարբերակը սպորտդահլիճ գնալուց 2 ժամ առաջ ուտելն է:

3. Սաունա կամ բաղնիք մարզումից հետո

Մարզման ժամանակ շատ հեղուկ է կորում, ճնշումը բարձրանում է: Սաունա գնալը կարող է հանգեցնել վատ ինքնազգացողության, նույնիսկ ուշագնացության: Նախքան շոգեբաղնիք գնալը՝ ջուր խմեք, լոգանք ընդունեք:

2. Հրաժարում ձգումից մարզումից հետո

Պետք չէ հրաժարվել ձգումից ինտենսիվ մարզումից հետո: Այն կօգնի նվազեցնել մկանների ցավերը, որոնք սովորաբար առաջանում են հաջորդ օրը: Ձգումից հետո ձեզ ավլեի լավ կզգաք:

1. Ամենօրյա մարզումներ

Պարբերական մարզումները և ճիշտ սնունդը բարեկազմության ճիշտ ճանապարհն են: Բայց պարբերական չի նշանակում ամեն օր: Այդ դեպքում կհոգնեք, օրգանիզմում կավելանա կորտիզոլ հորմոնի քանակը, որը կարող է ավելորդ քաշի հանգեցնել: Դրանից խուսափելու համար ընդմիջում արեք մարզումների միջև, լավ քնեք և լիարժեք սնվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին