Ինչպես ձեր կազմվածքին համապատասխան իդեալական ջինս ընտրել

Positive-ը ներկայացնում է պարզ հնարքներ, որոնք կօգնեն հեշտությամբ իդելական ջինս ընտրել:

Ինչպես իդեալական ջինս ընտրել

1. Ավազի ժամացույց

Այսպիսի կազմվածք ունեցող կանանց ոճաբանները խորհուրդ են տալիս ընդգծել իդեալական կազմվածքը: Բարձր գոտկատեղով ջինսը ճիշտ լուծում է:

Տաբատի լայնությունը կարող է տարբեր լինել: Պետք է խուսափել ազդրի մասից կլորացող ջինսից. այն զգալիորեն կմեծացնի ազդրերը և ուշադրությունը կշեղի իրանից:

2.Բարձր և երկար ոտքերով

Լայնացող ջինսերն այս սեզոնին նորաձև են: Եթե երկար և բարեկազմ ոտքեր ունես, այս ձևը քեզ համար է: Բարձրահասակ կանանց հագին այդպիսի ջինսերը գեղեցիկ են: Իսկ ոչ բարձրահասակները չարժե, որ փորձարկումներ անեն այս մոդելով, քանի որ դա «ուտում է» հասակի 4-5 սմ և զգալիորեն մեծացնում է ազդրերը:

3. Տանձ

Ոճային «բոյֆրենդ»՝ սա է պետք փարթամ կազմվածքով կանանց: Այս ձևը զգալիորեն կթաքցնի ծավալը և հարմար կլինի ցանկացած կերպարի: Բարձր գոտկատեղով «բոյֆրենդը» նաև փորը կքողարկի:

4. Մատնաչափիկներին՝ ուղիղ ձև

Ուղիղ նեղ ջինսը կօգնի տեսողականորեն երկարացնել կազմվածքը, հատկապես մուգ գույնը: Ազդրերի վրայի թեթև քերծվածքները կօգնեն կազմվածքին ցանկալի ծավալ հաղորդել: Ոչ բարձրահասակ կանայք պետք է խուսափեն չափազանց լայն ջինսերից կամ կարճ տաբատներից: Լայն ջինսը կազմվածքը դարձնում է ավելի կուչ եկած, իսկ չափազանց կարճը «գողանում է» ոտքերի երկարությունը:

5. Լայն ուսեր և նեղ ազդրեր

Կոշտ և լայն «բոյֆրենդն» իդեալական տարբերակ է: կօգնի կամզվածքն ավելի պիրկ դարձնել, հավասարակշռել վերևն ու ներքեևը: Գլխավորը՝ ավելի բաց, ամառային երանգների ջինս ընտրիր

6. Փարթամ կանայք

Մուգ գունի կիպ ջինսը կընդգծի կազմվածքդ: Բայց սքիննի-ջինսը պարտադիր պետք է բարձր լինի: Այդպիսով հավասարակշռվում են կուրծքն ու ազդրերը:

7. Կազմվածքը դարձնում ենք կլորավուն և կանացի

Այս դեպքում նեղ կարճ տաբատը իդեալական տարբերակ է: Այն տեսողականորեն կկլորացնի հետույքը՝ կազմվածքը շատ կանացի դարձնելով:

Սակայն մի մոռացիր, որ այսպիսի մոդելը կարող է կարճացնել կնոջ հասակը: Կարճ տաբատը շատ լավ համադրվում է բարձրակրունկ կոշիկների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին