6 նորաձև գույն, որոնք թանկարժեք հագուստի էֆեկտ են ստեղծում

Կան գունային այնպիսի համադրություններ, որոնք միշտ շահեկան են դիտվում և հարուստ տեսք են տալիս հագուստին։ Positive-ը գունային 6 համադրություն է ներկայացնում, որոնց օգնությամբ դուք հրաշալի տեսք կունենաք։

Մարմնագույն-շագանակագույն գամա

Հագուստի մարմնագույն երանգները նախընտրում են հարուստ մարդիկ, այդ պատճառով շատ դիզայներներ են այն օգտագործում իրենց հավաքածուներում, հիշենք թեկուզ Burberry բրենդը։ Բեժի հետ ամենալավը համադրվում է շագանակագույն երանգը՝ էլեգանտություն հաղորդելով կերպարին։

Բորդոյի և մոխրագույնի համադրություն

Այս ձմռանը մոխրագույնն ամենաակտուալ երանգներից է համարվում։ Դրան թանկ տեսք հաղորդելու համար համադրեք այն բորդո իրերով կամ մի զույգ ոճային երկարաճիտ կոշիկներով։

Խակին կոնյակի երանգի հետ

Նման գաման անասելի ոճային և շահեկան տեսք է ունենում։ Խակի գույնի տաբատի կամ նեղ կիսաշրջազգեստի հետ համադրեք կարմիր երանգով շագանակագույն սվիտեր։

Զմրուխտե կանաչն ու բեժը

Եվս մեկ «թանկ» երանգ է համարվում զմրուխտը։ Ոճաբանները խորհուրդ են տալիս այն համադրել բեժի երանգների հետ։

Կարմիրի և վարդագույնի համադրություն

Համաձայնեք, որ նման համադրությունը կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Այն, ինչն առաջ անհամադրելի էր, հիմա նորաձև է։ Միայն հիշեք, որ նախընտրությունը պետք է տալ խորը և հյութեղ երանգներին։

Մոխրագույն և նարնջագույն

Բազային գույները հրաշալի կերպով համադրվում են վառ երանգների հետ։ Մոխրագույն երանգը բացելու համար կարող եք վառ գույնի ինչ-որ դետալ մտցնել, օրինակ՝ նորաձև նարնջագույն պայուսակ։ Այն ձեր look-ը թանկարժեք կդարձնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին