3000 տարվա պատմություն. որտե՞ղ է աճում հնագույն ձիթենին

Հունական Կրետե կղզում՝ Անո Վուվես բնակավայրում, աճում է ձիթենի, որից ավելի հինը գոյություն չունի մոլորակի վրա։ Գիտնականները վստահեցնում են, որ ձիթենին ավելի քան 3,000 տարվա պատմություն ունի։ Ամենազարմանալին այն է, որ այն մինչ օրս պտուղներ է տալիս։

Ձիթենին նաև ֆիզիկապես է բավականին մեծ։ Դրա բնի տրամագիծը կազմում է շուրջ 3 մ, իսկ հիմքի շրջանում՝ ամենալայն հատվածում, ավելի քան 4.5 մ։ Բնիներսում կարող է տեղավորվել մոտ 10 մարդ։

Ծառը համարվում է Կրետեի տեսարժան վայրերից մեկը և գրանցված է Համաշխարհային բնական ժառանգության օբյեկտների ցանկում։ Հարևանությամբ գործում է հատուկ թանգարան՝ նվիրված ձիթենուն։

Բացի նրանից, որ ձիթենին պտուղ է տալիս, դրա ճյուղերով ու տերևներով նաև «կնքել են» 2004 թ. Օլիմպիական խաղերի առաջին հաղթողին։

Եվրոպայի հարավում հնարավոր է հանդիպել այլ հին ձիթենիների, մասնավորապես՝ Իտալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում։ Այս բոլոր ծառերին տալիս են անուններ։ Մեկ այլ հետաքրքիր ու հին ձիթենի էլ գտնվում է Մոնտենեգրոյում, որին անվանում են Ստարա Մասլինա։ Ծառի վրա տեսանելի են հնում տեղի ունեցած հրդեհի հետքեր, որի պատճառը, ամենայն հավանականությամբ, կայծակն է եղել։ Սակայն տեղի բնակիչները մի շարք լեգենդներ են հյուսել այդ հրդեհի վերաբերյալ։

Համարվում է, որ Ստարա Մասլինայի կողքին կատարված պսակադրությունը երջանիկ կյանք է խոստանում։