Պարզապես ձու լցրեք հավի կրծքամսի վրա․ արագ, համեղ և շատ նուրբ

Այսօր Positive-ը առաջարկում է համեղ ու նուրբ ուտեստ պատրաստել հավի կրծքամսով և ձվով, որի համար մեզ անհրաժեշտ են․

  • Հավի կրծքամիս - 2 հատ
  • Սխտոր – 2 պճեղ
  • Ձու - 3 հատ
  • Աղ, համեմունքներ – ըստ ճաշակի
  • Օսլա - 2 ճ․գ․
  • Բուսայուղ, կանաչի

Պատրաստման եղանակը

1. Կրծքամիսը կտրատում են բարակ ձողիկներով և մի թեթև ծեծում ենք դանակով։ Աղ և համեմունքներ ենք անում։

2. Ձվի սպիտակուցն առանձնացնում ենք դեղնուցից և դեղնուցը խառնում ենք մսի հետ։ Թողնում ենք մարինացվի 30 րոպե։

3. Լցնում ենք օսլան և լավ խառնում ենք։

4. Սպիտակուցները աղի հետ հարում ենք։

5. Մսի յուրաքանչյուր կտոր թաթախում ենք սպիտակուցի մեջ և տապակում ենք բուսայուղով՝ 2 րոպե ամեն կողմից։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին