Որպես ի՞նչ են աշխատել միլիարդատերերը հաջողության հասնելուց առաջ. Թրամփի, Ջոբսի, Մասկի և այլոց պատմությունները

Յուրաքանչյուր հաջողության ճանապարհ տարբերվում է մյուսից։ Ահա թե մինչև համաշխարհային ճանաչում ու հաջողություն ունենալը որպես ինչ են աշխատել շատ հայտնիներ։

Դոնալդ Թրամփ

Միլիարդատերը ստացել է տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթություն, որից անմիջապես հետո իր ծնողների ընկերությունում՝ «Elizabeth Trum & Son»-ում հեղինակավոր աշխատանքի է անցել։ Թրամփն այնտեղ կոմերցիոն կառուցապատման բարդ նախագծեր սկսեց մշակել։ Նա այնպիսի հաջողություններ գրանցեց, որ երեք տարի անց ընկերության կառավարումը վերցրեց իր ձեռքը և այն վերանվանեց «Trump Organization»:

Սթիվ Ջոբս

Ի սկզբանե Ջոբսը հեղինակավոր քոլեջում է սովորել, սակայն երբ որպես կրտսեր տեխնիկ աշխատանքի է անցել Atari ընկերությունում, գիշերային հերթափոխով է աշխատել, որպեսզի կոլեկտիվում խառնաշփոթ չառաջանա։ Ջոբսին վստահել են համակարգչային խաղերի օպտիմիզացիային առնչվող հետաքրքիր առաջադրանքներ իրականացնել, իսկ նա մշտապես հաջողել է իր աշխատանքում։ Հենց այդ ընկերությունում էլ բացահայտվեց Սթիվի տաղանդը։

Ալբերտ Էյնշտեյն

Խելացի, սակայն չշփվող երիտասարդը երկու տարի դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա Շվեյցարիայի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում։ Լիարժեք ուսուցիչ դառնալուն խանգարել է ավագ գործընկերների կողմից սիրված չլինելու հանգամանքը։ Բարեբախտաբար, նրա ընկեր Մարսել Գրոսմանը համոզել է Էյնշտեյնին դուրս գալ դպրոցից և աշխատանքի անցնել շվեյցարական արտոնագրային գրասենյակում։

Իլոն Մասկ

Տաղանդավոր ուսանող, ֆիզիկայի ու տտեսագիտության բնագավառներում գիտական աստիճան ունեցող Մասկն առաջին անգամ աշխատանքի է անցել Սթենֆորդի համալսարանի փիլիսոփայության բաժնում։ Ապա հիմնել է իր առաջին ընկերությունը՝ «Zip2»-ը և սկսել զբազվել ինտերնետային բիզնեսով։ Մի քանի տարի անց Compaq-ը գնել է Մասկից նրա ընկերությունը 307 միլիոն դոլարով։ Ստացված կապիտալը Մասկը ներդրել է PayPal-ի հիմնաֆրման գործում։

Ջեֆ Բեզոս

Փրինսթոնի համալսարանի շրջանավարտի համար պայքարում էին Intel, Bell Labs, Andersen Consulting և այլ հեղինակավոր ընկերություններ։ Բեզոսը,վերջիվերջո, որոշեց աշխատանքի անցնել Fitel կազմակերպությունում, որտեղ Ուոլլ-Սթրիթի համար ծրագրային ապահովումն էր ապահովում։ Ապա մի շարք այլ ֆինանսական կազմակերպություններում որպես ՏՏ մասնագետ աշխատելով՝ Բեզոսը որոշեց իրեն փորձել նաև էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում՝ հիմնելավ առևտրային կայսրություն Amazon-ը։