Նախազգուշացնող նշաններ ձեր մարմնի կողմից, որոնք դուք երբեք չպետք է անտեսեք

Positive-ը ներկայացնում է օրգանիզմի մի քանի նախազգուշացնող նշան, որոնք կարող են խոսել առողջական լուրջ խնդրի մասին:

Հանկարծակի գլխացավեր


Գլխացավը կարող է լինել ոչ ավելին, քան սեղմված նյարդ կամ ջրազրկում, բայց ցանկացած ուժեղ գլխացավ, որն արագ է սկսվում, անհպաղ գործողություններ է պահանջում:

Քաշի անբացատրելի կորուստ

Ովքեր չեն ուզում նիհարել և տատանվող քաշի պատմություն չունեն, պետք է հասկանան, որ քաշի կորուստը կարող է խնդրի պատճառ լինել: Միջին մարդու համար շաբաթական մեկ ֆունտից ավել քաշ հավաքելը կամ կորցնելը հանգեցնում է մեծ ծանրաբեռնվածության օրգանիզմի վրա: Քաշի հանկարծակի կորուստը կարող է ավելի լուրջ խնդրի պատճառ լինել՝ ուռուցք կամ վնասված օրգան:

Ցավ կրծքում


Կրծքի ցավը չի կարելի անտեսել՝ անկախ տարիքից և ընդհանուր առողջական վիճակից, դա կարող է սրտի նոպայի նախանշան լինել:

Կտրուկ ցավ որովայնում

Անհապաղ պետք է բժշկի գնալ:

Այրոցի զգացողություն ձեռքերում և ոտքերում


Երբ կցուկները բավականաչափ արյուն չեն ստանում, դա առաջացնում է ծակոց կամ այրոց, քանի որ նյարդերն անկանոն հետադարձ կապ է ուղարկում ուղեղին: Եթե դա մի քանի վայրկյանից ավել է տևում կամ հաճախ է տեղի ունենում, պետք է բժշկի դիմել:

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին