Կլանող գրքեր, որոնք ձեռքդ վերցնելուց հետո մոռանում ես աշխարհում ամեն բանի մասին

Քանի որ առջևում արձակուրդներն են և կարելի է վայելել հանգիստը, Positive մի քանի գիրք է առաջարկում, որոնք այնքան հետաքրքիր ու կլանող են, որ կարելի է անգամ մեկ երեկոյի ընթացքում կարդալ։

ՌԵյ Բրեդբերի «451° ըստ Ֆարենհայթի»

«451˚ ըստ Ֆարենհայթի» վեպում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով»

Փոքրիկ փիլիսոփայական առակ, որը հաստատում է, որ փորձելու դեպքում ամեն ինչի էլ հնարավոր է հասնել։ Պետք չէ վախենալ ուրիշներից տարբերվելուց, քանի որ հենց այդ տարբերությունը կարող է ինչ որ լավ բանի տանող ուղին լինել։

Ջոն Սթայնբեք «Մկների և մարդկանց մասին»

Առավելագույն պարզ ու հասարակ պատմություն երկու անօթևանների մասին Մեծ ճգնաժամի տարիներին։ Ջորջն ու Լենին աշխատանք են գտնում մեծ ֆերմայում, սակայն շուտով սկսվում են անախորժությունները և վերջում ընթերցողը հասկանում է, որ այլ ավարտ պատմությունը չէր էլ կարող ունենալ։

Սերգեյ Դովլաթով «Մերոնք»

Կատարյալ թեթև գիրք հեղինակի ֆիրմային հումորով, որը կարծես հին ընտանեկան ֆոտոալբոմ լինի։ Կյանքից վերցված ամենասովորական պատմությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի։

Թերի Փրաթչեթ «Անարատ կատուն»

Կատուների մասին երգիծական հանրագիտարան անգլիական լավգույն գրողներից մեկի կողմից։

Բորիս Ակունին «Ազազել»

Խուզարկու Էրաստ Ֆանդորինի մասին շարքից առաջին գիրքը, որին շատերը հանրահայտ Շերլոկ Հոլմսին են նմանեցնում։ Եթե դետեկտիվի սիրահար եք, այս գիրքը հենց ձեզ համար է։

Կուրտ Վոնեգութ «Սպանդանոց N 5»

XX դարի գլխավոր հակապատերազմական գրքերից մեկը։ Սա այն պատմություններից է, որ պետք է սրտով հասկանալ ու զգալ։

Գաբրիել Գարսիա Մարկես «Գնդապետին ոչ ոք չի գրում»

Սյուժեի կենտրոնում գնդապետն է, պատերազմի չճանաչված հերոսը, որը մի կերպ գոյատևում է աղքատության մեջ, սպասելով, թե երբ պետությունը վերջապես կհիշի իր մասին։

Թրումեն Կապոտե «Նախաճաշ Թիֆանիի մոտ»

Սա մի քիչ տխուր պատմություն է մաքուր սրտով մի աղջկա մասին, որը երազում է մեծ քաղաքի աշխարհիկ կյանքի մասին՝ երջանկություն և սեր փնտրելով։

Էրիխ Մարիա Ռեմարկ «Կյանքը պարտքով»

Վեպի գլխավոր հերոսը՝ Կլեյֆերը, ավտոմոբիլային մրցարշավի մասնակից է։ Նա հանդիպում է բելգիացի երիտասարդ Լիլիանային, որը հիվանդ է տուբերկուլոզով։ Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։

Նիլ Հեյման «Օվկիանոս ճանապարհի վերջին»

Հետաքրքիր հեքիաթ այն մասին, որը հիշեցնում է, որ մանկության տարիներին աշխարհը լրիվ այլ վայր է թվում՝ բնակեցված ֆանտաստիկ արարածներով։

Հարուկի Մուրակամի «Նորվեգական անտառ»

Իրադարձությունները տեղի են ունենում Տոկիոյում 1960–ական թվականներին, երբ ճապոնացի ուսանողները ամբողջ աշխարհի ուսանողների հետ բողոքում էին հաստատված կարգերի դեմ։ Գլխավոր հերոսի հիշողությունների շնորհիվ ընթերցողը ծանոթանում է նրա հարաբերությունների զարգացմանը երկու տարբեր աղջիկների հետ․ գեղեցիկ, սակայն հոգեպես թույլ Նաոկոն, և զգացմունքային, կյանքով լեցուն Միդորին։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին