7 անսպասելի բան, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը երկար չի ձգվի

Բոլորն էլ ուզում են, որ սերը մեկը լինի և ողջ կյանքի համար։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ հեքիաթային սյուժեները հազվադեպ բացառություն են մեր դառը իրականության մեջ։ Եվրոպայում վերջին 50 տարիների ընթացքում 2,5 անգամ ավելի հաճախ են սկսել բաժանվել, և 2 անգամ ավելի քիչ են ամուսնանում։ լավ նորությունը սակայն այն է, որ բաժանությունը կարելի է կանխատեսել և դա ապացուցված է գիտական հետազոտություններով։

Positive-ը այսօր բաժանությունը կանխատեսող 7 այդպիսի նշան է ներկայացնում, որոնք հայտնաբերել են գիտնականներըւ։

1. Հակառակ սեռի գործընկերներ

Դանիացի հետազոտողների տվյալների համաձայն՝ մարդիկ, որոնք աշխատում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, 15% ավելի հաճախ են բաժանվում։

2. Մայրիկի դաստիարակություն

Ավելի հաճախ բաժանվում են կանայք։ Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ զույգերի մեծ մասը պատճենում է իրենց ծնողների, հատկապես մայրերի վարքը։ Գիտնականները պարզել են, որ եթե մայրը հաճախ է հարաբերությունների մեջ մտել (ամուսնություն կամ համատեղ ապրել), ապա այդպես են իրենց պահել նաև նրանց մեծացած երեխաները։

3. Վեճերի անտեսում

Ջոն Գոթմանը սպասվող բաժանության 4 նախանշան է նշում․ արհամարհանք, զոհի կարգավիճակ, քննադատություն և կոնֆլիկտների անտեսում։ Հենց 4-րդը առաջին հայացքից ամենաանմեղն է թվում, սակայն գործնականում վարքի ամենավտանգավոր ռազմավարությունը։ Պատկերացրեք, որ դուք պատրաստ եք բուռն վեճի և ձեր զուգընկերը ինչ-որ մի պահի դադարում է շարունակել զրույցը։ Թվում է, թե այդպիսով ամուսինները կարող են խաղաղություն պահպանել, բայց դա այդպես չէ։ Երբեմն ընտանեկան վեճերն անհրաժեշտ են միմյանց հասկանալու և ամեն բան հարթելու համար։

4. Ամուսնու բացասական վերաբերմունքը կնոջ ընկերուհիների հանդեպ

Գիտնականները վերլուծել են 373 զույգերի 16 տարվա ամուսնության հարաբերությունները։ Պարզվել է, որ 16 արվա ընթացքում բաժանվել է նրանց 46 տոկոսը և հաճախ ամուսնության առաջին տարում ամուսինների քննադատությունը կանանց ընկերուհիների հանդեպ կանխատեսել է հետագա բաժանությունը։ Գիտնականների կարծիքով պատճառն այն է, որ կանայք ավելի զգայական մտերմություն ունեն և նրանց հարաբերություններն ավելի երկար են ձգվում, քան տղամարդկանց կապերն իրենց ընկերների հետ։ Հետևաբար, տղամարդիկ ավելի հեշտ են փոխում իրենց շփման շրջանակը և դժվարությամբ են համակերպվում կանանց՝ իրենց համար տհաճ ընկերուհիիների հետ։

5. Նորապսակների չափից դուրս կապվածությունը միմյանց հետ

Հոգեբան Թեդ Հյուսթոնը 168 զույգ է հետազոտել նրանց ամուսնության 13 տարիների ընթացքում։ Պարզվել է, որ այն զույգերը որոնք ավելի ուժեղ կապվածություն են զուցաբերել, բաժանվել են 7 կամ ավել տարի հետո, ի տարբերություն այն զույգերի, որոնց մոտ հոլիվուդյան ռոմանտիկա չի եղել և հետագայում ավելի երջանիկ են եղել։ Սրա պատճառն այն է, որ զգացմունքների այդ մակարդակը անընդհատ պահելը շատ դժվար է։

6. Երբ ցուցամատը երկար է մատնեմատից

Օքսֆորդի կենսաբանները եկել են այն հետևությանը, որ այն կանայք, ում ցուցամատն ավելի երկար է մատնեմատից, դավաճանության հակվածություն ունեն։ Բանն այն է, որ մատների երկարության վրա ազդում են էստրոգեները, որոնք ապահովում են կանացիությունն ու տղամարդկանց համար ցանկալիությունը։

7. Նեղ մահճակալ

Հոգևոր և ֆիզիկական առողջության համար և ընտանիքում բարոյահոգեբանական ճիշտ կլիմայի համար ամուսինները պետք է առանձին քնեն կամ լայն մահճակալի վրա։ Քնի հարցերով զբաղվող գիտնականները պարզել են, որ առանձին մահճակալների վրա են քնում ամուսնական զույգերի 30-40 տոկոսը և ճիշտ են անում, քանի որ քնի վատ որակը կարող է բաժանության բերել։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին