Ինչպես պատրաստել «Տիրամիսու»

Ընդամենը տաս-տասներկու րոպեի ոչ այնքան բարդ աշխատանք, մի քանի ժամվա սպասում, եւ ձեր աղանդերային սեղանը զարդարված կլինի գեղեցիկ, ինքնատիպ եւ շատ համեղ մի քաղցրեղենով, որին իտալացիները կնքել են «Տիրամիսու» անվամբ:

Տիրամիսուն շատ արագ եւ հեշտ է պատրաստվում, միայն թե ձեռքի տակ լինեն այդ քաղցրավենիքի գլխավոր բաղադրիչները` «Մասկարպոնե» սերուցքային պանիրը (թող պանիր բառը ձեզ չվախեցնի, քանի որ իրականում «Մասկարպոնեն» քաղցրահամ է եւ ավելի շատ հիշեցնում է բարձր յուղայնության կաթնասեր) եւ «Սավոյարդի» տեսակի թքվածքաբլիթները:

Դրանք այժմ հասանելի են երեւանյան սուպերմարկետներում:

Բաղադրամասեր՝

  • 4 հատ ձու
  • 100 գրամ շաքարավազ
  • 250 գրամ երկարավուն թխվածքաբլիթներ
  • 500 գրամ մասկարպոնե տեսանի պանիր
  • 350 մլ սուրճ

Պատրաստման եղանակ՝

Դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, դեղնուցը խառնել շաքարավազի հետ։

Ավելացնել մասկարպոնեն և խառնել։

Սպիտակուցն առանձին հարել հետո ավելացնել դեղնուցի զանգվածը։

Սուրճ պատրաստել, թխվածքաբլիթները թաթախել սուրճի մեջ, հետո տեղավորել հարմար ամանի մեջ։


Տարածել կրեմը։

Երկրորդ շերտով շարել սուրճի մեջ թաթախված բլիթները ու կրկին կրեմ քսել։


Դնել սառնարան 5-6 ժամ։

Մատուցելիս ավելացնել կակաո։