4 կարևոր հնարք, որ պետք է իմանա յուրաքանչյուր վարորդ` ուշ ժամերին վթարի չենթարկվելու համար

Եթե Դուք վարորդ եք և ստիպված եք լինում մեքենա վարել նաև գիշերը, ապա այս տեղեկատվությունը հենց Ձեզ համար է։

Բոլորս գիտենք, որ ուշ ժամերին հոգնածության պատճառով մարդու զգայարանները բթանում են, չեն արձագանքում այնպես, ինչպես հարկն է։

Իսկ նման վիճակում ղեկին նստելը մեղմ ասած անթույլատրելի է։

Եվ ահա 4 հնարք, որոնք Ձեզ թույլ կտան հանգիստ մեքենա վարել, նույնիսկ ուշ ժամերի։

1. Լեզվի տակ կիտրոնի կտոր դրեք. դա էականորեն ուժեղացնում է գիշերային տեսողությունը։

2. Թյուր կարծիք է, որ կոֆեինի կամ էներգետիկ ըմպելիքների շատ օգտագործումը մարդուն ավելի սթափ է դարձնում։ Այն գրգռում է նյարդային համակարգը, սակայն դա չարաշահած ղեկին նստել խորհուրդ չի տրվում։ Անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել։

3. Քաղցրավենիքը կալորիականության հաշվին խթանում է ուղեղի աշխատանքը, ինչն էլ իր հերթին թարմություն է հաղորդում մարմնին և զգայարաններին։ Ղեկին նստելուց առաջ մի կտոր շոկոլադ կերեք։


4. Եվ վերջապես, ուշ ժամերի ղեկին նստելուց առաջ Ձեզ հետ խնձոր վերցրեք և կերեք այն վարելու ընթացքում։ Այն խթանում է արյան հոսքին դեպի գլխուղեղ, ինչն էլ իր հերթին ևս մեկ անգամ նոր շունչ է հաղորդում դրա աշխատանքին։ Խնձորը նաև թարմեցնող հատկություն ունի։ Կարող եք նաև խնձորը փոխարինել մաստակով, սակայն դրա չարաշահումն էլ կվտանգի Ձեր ստամոքսը։

Անփորձանք և բարի երթևեկություն...