Երկար քնելու 5 հետևանք. ինչո՞ւ է երկար քնելն էլ նույնքան վտանգավոր, որքան քունը չառնելը

Առողջ լիարժեք քունն անհրաժեշտ է մարդուն նորմալ գործունեության համար։ Սակայն շատ մարդիկ տառապում են քնի պակասից կամ ավելցուկից։ Հիպերսոմնիան նույնքան վտանգավոր է առողջության համար որքան անքնությունը։ Իսկ ինչ վտանգներ է այն ներկայացնում իրենից, պարզենք Positive-ի հետ միասին։

Նորմայից ավել քնելը շատ բացասական հետևանքների է հանգեցնում, մասնավորապես՝ ցավեր մեջքի ստորին հատվածում։ Այն նաև մեծացնում է կաթվածի, շաքարախտի, ընկճախտի առաջացման հավանականությունը։ Չնայած երկար քնին, մարդը հոգնած և անուժ է զարթնում։

Որքա՞ն է անհրաժեշտ քնել, քունն առնելու համար։ Հասուն մարդը, ուժերը լիովին վերականգնելու համար, պետք է քնի 7 ժամից ոչ պակաս, իսկ ավելի լավ է 7-9 ժամ։ Այս թվերը սակայն կարող են տատանվել՝ կախված մարդու անհատական պահանջմունքներից՝ հասնելով անգամ մինչև 11 անընդմեջ քնի։ Իսկ քնի պահանջմունքի կատարյալ ցուցիչը օրվա ընթացքում ձեր ինքնազգացողությունն է։ Եթե անընդհատ քնել եք ուզում, չեք կարողանում հավաքել ձեր մտքերը, նշանակում է քնի խանգարում ունեք։

Որպեսզի այս վիճակը քրոնիկ բնույթ չկրի և ստիպված չլինեք բժշկի դիմել, պետք է.

  • Քնելու և արթնանալու ժամերի գրաֆիկ կազմեք և հետևեք դրան։
  • Զարթուցիչն ավելի հեռու դնեք, քան ձեր ձեռքը կհասնի, որպեսզի ստիպված լինեք վեր կենալ և անջատել այն։
  • Եթե քնկոտությունը ինչ որ դեղերի ընդունման հետ է կապված, անպայման խորհրդակցել բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին