Պլաստիկե տարաները դեն մի՛ նետիր, պարզապես դի՛ր ջեռոցը… 3 րոպե անց կհիանաս

Positive-ը ներկայացնում է պլաստիկե տարաներից հրաշալի իրեր պատրաստելու գաղտնիք:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • պլաստիկե փաթեթ
  • մկրատ
  • ծակոտիչ
  • գունավոր պերմանենտային մարկերներ

Աշխատանքի ընթացքը՝

Կտրիր տարայի ներքևի մասը: Քեզ պետք կլինի տարայի միայն հարթ մասը:


Տպիր ցանկացած եզրագծային նկար: Կարող ես դրա համար գունավորում օգտագործել:

Նկարը պերմանենտային մարկերներով վերանկարիր պլաստիկի վրա: Հաշվի առ, որ կերպարի չափը վերջում կնվազի մոտ 70%-ով: Ուստի նկարը սկզբում պետք է մեծ լինի:

Ծակոտիչով փոքր անցք արա նկարի վերևում և եզրերով պլաստիկե կերպար կտրիր:

Ջեռոցը նախապես տաքացնելով մինչև 165 աստիճան՝ պլաստիկե կերպարները դիր մագաղաթանման թղթով ծածկված թավայի մեջ: Կերպարները «եփիր» ուղիղ 3 րոպե:


Հանելուց հետո կերպարները կդառնան հարթ և ավելի հաստ, դրանք կարելի է որպես զարդ ամրացնել թևնոցին:

Կերպարները կարելի է օգտագործել որպես ամանորյա եղևնու խաղալիք: ;)

Նյութը հրապարակման պատրաստեց Positive