Լիա Զախարյանը՝ հոր հետ առաջին հանդիպման, իր մորից հեռավորության, խորթ մայրիկի վերաբերմունքի և ինքն իրեն կերտելու մասին

Tert.am Life-ի LIFEROOM նախագծի հյուրն այս շաբաթ Լիա Զախարյանն է։ Թեև Լիան նախկինում խոսել է հոր բացակայության, 19 տարեկանում նրան հանդիպելու մասին, սակայն այս թողարկման ժամանակ պատմել է այն, ինչի մասին մինչև այս չէր խոսել։

Դերասանուհին խոսել է նաև փոքր տարիքում զինվորական մայրիկին բաժին հասած բարդ ճանապարհի և նրա հաճախակի բացակայության, խորթ մոր հետ առաջին հանդիպման և նրա վերաբերմունքի մասին։ Լիան ասում է՝ տարիների ընթացքում ինքն իրեն կերտել է նորովի։