Գիտնականները հայտնաբերել են ծնվելուց անմիջապես հետո աուտիզմը ախտորոշելու միջոց

Սան Դիեգոյի Կալիֆոռնիական բժշկական համալսարանի մասնագետները նախաձեռնել են երեխայի ծնվելուց անմիջապես հետո՝ նրա արյունը վերլուծելով աուտիզմի սպեկտրի հիվանդությունների ախտորոշման փորձ։ Եթե նրանց հաջողվի նույնականացնել նյութափոխանակիչները և այլ տարրեր, որոնք ցույց են տալիս աուտիզմի զարգացման բարձր ռիսկ, դա թույլ կտա ժամանակին գործել և կիսով կրճատել աուտիզմի դեպքերի քանակը: Գիտնականները հեռանկարների մասին պատմել են ծրագրի կայքում։

Երեխայի ծննդից անմիջապես հետո արյան անալիզի միջոցով գենետիկական խանգարումների ախտորոշումը սովորական պրակտիկա է ԱՄՆ-ում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի փորձարկման շրջանակներում կարող է հայտնաբերվել նաև աուտիզմի սպեկտրի նախատրամադրվածություն:

Հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն 2021թ․ ամռանը։